ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Կրեմլը, թոթափելով ուկրաինական բեռը, վերանայելու է հետխորհրդային տարածաշրջաններում իր քաղաքականությունը

 Կրեմլը, թոթափելով ուկրաինական բեռը, վերանայելու է հետխորհրդային տարածաշրջաններում իր քաղաքականությունը
16.07.2024 | 14:54



ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող և երկրի ֆինանասական ռեսուրսները վատնող: Ոմանք այս հռետորաբանությունը կապում են միայն նախընտրական գործընթացների հետ, կարծելով, որ ընտրվելուց հետո գուցե և դիրքորոշումները փոխվեն: Սակայն ես կարծում եմ, որ այս հարցում նա անկեղծ է, և նոյեմբեր-դեկտեմբերը պատերազմի պասիվացման և զինադադարի կնքման ամիսներ են լինելու: Եվ խնդրեմ, ևս մեկ ապացույց՝ կապված փոխնախագահի թեկնածության հաստատման հետ: ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության համագումարը, Թրամփի առաջարկով, փոխնախագահի թեկնածու է հաստատել 39-ամյա սենատոր Վենսին: Նա սենատոր է դարձել 2023 թվականի հունվարին։ Ջ. Դ.Վենսը, իր պաշտոնավարման առաջին օրերին, ղեկավարում էր մի խումբ կոնգրեսականների, ովքեր կոչ էին անում ավելի մանրամասն տվյալներ տրամադրել Ուկրաինայում մարտերի հետ կապված բոլոր ծախսերի վերաբերյալ: Դեռևս 2022 թվականին նա նշել էր, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների դաշնակիցն է, սակայն Վաշինգտոնը «բավականաչափ գումար է տվել» այս երկրին, և այնտեղ «միջոցների հոսքը» պետք է դադարեցվի։ Ավելի ուշ Վենսն ասել է, որ բանակցություններ են լինելու Ուկրաինայի հարցով, և կարծիք է հայտնել, որ ուկրաինական կողմը պետք է պատրաստ լինի զիջել իր տարածքի մի մասը՝ դադարեցնելու մարտերը։

Ահա այսպիսի իրողություններ կան, որոնք թելադրում են հստակեցնել մեր արտաքին քաղաքականության ուղղությունները: Ես մի երկու շաբաթ առաջ արդեն գրառում էի արել ՌԴ հարավկովկասյան քաղաքականության սպասվող ակտիվացման մասին: Դժվար չէ կռահել, որ Կրեմլը, թոթափելով ուկրաինական բեռը, վերանայելու է հետխորհրդային տարածաշրջաններում իր քաղաքականությունը: Իհարկե, ռուսական ռազմավարություն մշակող և իրականացնող այրերը առավել կոշտ և ուժային գործիքակազմ են կիրառելու կորսվածը վերականգնելու համար: Այս ամենի համատեքստում ՀՀ հեռուստաեթերում արևմտամետ «քաղաքագետ-վերլուծաբանների» հակառուսական հռետորաբանությամբ վերլուծությունների հեռարձակումը օգտակար չէ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 17806

Մեկնաբանություններ